fbpx
Աշխարհ

Սրիայից շնորհակալություն են հայտնում Պուտինին

Սիրիայի Դեմոկրատական ուժերի գլխավոր հրամանատար Մազլում Աբդին շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին քուրդ ժողովրդի անվտանգության համար։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։

Աբդին ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ երախտապարտ է Ռուսաստանին թուրքական ռազմական օպերացիան դադարեցնելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի համար։

Նա նշել է, որ սիրիական բանակն օգնություն և աջակցություն է ցուցաբերում Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանումներին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ