fbpx
Աշխարհ
04:00 18/10/2019

Սիրիայում աճել է Իրանի ու Ռուսաստանի դերը․ Մերկել

Սիրիայում զգալիորեն աճել է Մոսկվայի և Թեհրանի դերը այնտեղից ամերիկյան ուժերի հեռանալուց հետո, ինչի հետևանքներն առայժմ դժվար է կանխատեսել: Այդ մասին հոկտեմբերի 17-ին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Բունդեսթագում հանդես գալով ԵՄ-ի գագաթնաժողովի օրակարգի վերաբերյալ կառավարական հայտարարությամբ:

«Երբ ես խոսում եմ Սիրիայում Թուրքիայի գործողության աշխարհաքաղաքական հետևանքների մասին, ապա արդեն հարկավոր է խորհել այն մասին, որ Ռուսաստանի դերն Իրանի հետ միասին զգալիորեն աճել է տարածաշրջանում այն բանից հետո, երբ դուրս բերվեցին ամերիկացի զինվորները»,-ասել է նա:

Նրա խոսքով, սակայն, այդ զարգացման հետևանքներն այսօր դեռևս հնարավոր չէ կանխատեսել։

«Արդեն միայն ուշադրության առնելով «Իսլամական պետությունը»՝ Թուրքիայի ռազմական գործողությունը տանում է նոր անորոշության:  Դա անորոշության է տանում այնտեղ, տարածաշրջանում ու Եվրոպայում»,- հայտարարել է Մերկելը՝ հավելելով, որ Անկարայի գործողության հետևանքով ԻՊ-ի կալանավորված մասնակիցները կարող են հայտնվել ազատության մեջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ