fbpx
Աշխարհ

Սիրիայում ականի պայթյունից երեխաներ են մահացել

Սիրիայում ահաբեկիչների կողմից տեղադրված ականի պայթյունի հետևանքով երկու երեխա է մահացել: Այս մասին հաղորդում է Известия-ն։

Ըստ աղբյուրի՝ դեպքը տեղի է ունեցել Դամասկոսում:

Գործակալության տվյալներով ՝ նրանք ոչխարներ էին արածեցնում, երբ պայթել է գրոհայինների կողմից տեղադրված պայթուցիկ ականը: Երկու երեխաներն էլ տեղում մահացել են:

Հիշեցնենք, որ 2011 թվականից Սիրիայում շարունակվում է զինված հակամարտությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ