fbpx
Աշխարհ

Սիրիայում ամերիկացի լրագրողներ տեղափոխող մեքենա է պայթել

Սիրիայում ամերիկյան NBC News հեռուստաալիքի նկարահանող խմբի մեքենան պայթել է ականի վրա: Այս մասին հաղորդում է korrespondent.net-ը: Մեքենայում գտնվող լրագրողները չեն տուժել, իսկ ավտոմեքենայի տեղացի վարորդը տեղում մահացել է:

«Մենք երջանիկ ենք, որ NBC-ի աշխատակիցները չեն տուժել, սակայն նրանց հետ աշխատող տեղացիներից մեկը՝ վարորդը, մահացել է: Խորին ցավակցություններս եմ հայտնում նրա ընտանիքին ու հարազատներին»,- ասել է հեռուստաալիքի ղեկավար Նոա Օփենհայմը:

Թե որտեղ է մեքենայի պայթյունը եղել, դեռ չի հաղորդվում:

«Մենք դեռ տեղեկություն ենք հավաքում այսօր տեղի ունեցածի վերաբերյալ: Կապ ենք պահպանում վարորդի ընտանիքի հետ, որ հնարավորության սահմաններում օգնենք նրան»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ