Աշխարհ
01:00 11/02/2020

Սիրիայում ավիահարվածի հետևանքով 20 զոհի մասին է հայտնի դարձել

Սիրիայում փետրվարի 9-ին Ռուսաստանի օդուժի կողմից իրականացված ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 20 խաղաղ բնակիչ: Այս մասին հայտնում է Սիրիայի Մարդու Իրավունքների Ցանցը:

«Հալեպի արևմտյան հատվածում գտնվող Քաֆր Նորան բնակավայրի վրա հարձակման հետևանքով զոհվել է 9 քաղաքացի, այդ թվում՝ մեկ կին։

Չորս քաղաքացի զոհվել են Ալ-Աթարիբ քաղաքի ռմբակոծության ժամանակ։ Երկու մարդ սպանվել է Հալեպի շրջանի Շեյխ Ալի գյուղում՝ ռուսական մարտական ինքնաթիռների ռմբակոծությունից հետո»,-հայտնում են իրավապաշտպանները՝ վկայակոչելով իրենց աղբյուրները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վերեվ