fbpx
Աշխարհ

Սիրիայում բրիտանացի հինգ զինվորական է զոհվել ահաբեկիչների գրոհի հետևանքով

Սիրիայի արևելքում ԱՄՆ-ի հովանու ներքո գործող միջազգային կոալիցայի կազմում կռվող բրիտանացի հինգ զինվորական է զոհվել «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների հետ մարտական բախման ընթացքում:

Այդ մասին հայտնել է Al-Watan թերթը: Ըստ նրա տեղեկատվության՝ ԻՊ-ի ելուզակախմբերն օգտվել են ավազամրրիկից՝ հակագրոհելու «Դեմոկրատական Սիրիայի ուժեր» արաբա-քրդական կազմավորումների դիրքերի վրա, որոնց մարտական աջակցություն էին ցուցաբերում բրիտանացի զինվորականները: Մարտը տեղի է ունեցել Էշ Շաֆաա բնակավայրի շրջանում: Մի քանի բրիիտանացիներ վերքեր են ստացել և տեղափոխվել Հասեկա քաղաքի հոսպիտալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ