Սիրիայում գրոհայինները 4 հրթիռ են արձակել ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայի ուղղությամբ: Այս մասին տեղեկացրել է ՌԴ արտգործնախարարությունը և նշել, որ բոլոր հրթիռները ժամանակին ոչնչացվել են:
Սա վերջին մի քանի օրվա ընթացքում ռուսական բազայի վրա հարձակման արդեն երրորդ փորձն է: Մայիսի 20-ին ահաբեկիչները ռուսական ավիաբազայի ուղղությամբ 6 հրթիռ էին արձակել: Դրանք բոլորը խոցվել էին հակաօդային պաշտպանության ուժերի կողմից: Ավելի ուշ «Հմեյմիմ» ավիաբազայի ուղղությամբ ևս 17 հրթիռ էր արձակվել, որոնցից 8-ը նշանակետին չէին հասել, մնացածը ոչնչացվել էին:
Հաղորդվում է, որ հրթիռներն արձակել է «Ջեբաթ ալ-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունը: