Սիրիայի Համա նահանգի Սկալբիա քաղաքում ահաբեկիչների կողմից ականանետային կրակի զոհ է դարձել չորս երեխա:
«Ականանետային կրակի հետևանքով 5-10 տարեկան չորս երեխաներ են զոհվել, տասնյակ երեխաներ վիրավորվել են: Զոհերից մեկը Ջեսիկա Սեմերջյանն է»,- հայտնում է Հալեպի «Գանձասար» պարբերականը:
Նշվում է, որ ահաբեկչական խումբը երեկ դարձյալ գնդակոծել էր նույն բնակավայրը, ինչի հետևանքով զոհվել էր մեկ մարդ, վիրավորվել հինգը: