fbpx
Աշխարհ

Սիրիայում ընթանում են չափազանց ուշագրավ զարգացումներ․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Սիրիայում ընթանում են չափազանց ուշագրավ զարգացումներ, որոնք կարող են լուրջ հետք թողնել ամբողջ մերձավորարևելյան տարածաշրջանի հետագա ճակատագրի վրա։

Եթե մի կողմ թողնենք տեղեկատվական աղմուկն ու դիվանագիտական ձևականությունները և ամեն ինչ կոչենք իրենց անունով, ապա պետք է արձանագրել, որ սիրիական Իդլիբ նահանգում անուղղակի կերպով միմյանց դեմ բավական ակտիվ ռազմական գործողություններ են մղում մի կողմից Ռուսաստանը և Իրանը, իսկ մյուսից՝ Թուրքիան։

Բազմիցս եմ պնդել, որ երկարաժամկետ ռազմավարական գործակցությունը նշված երկու կողմի միջև Մերձավոր Արևելքում անհնարին է, և շահերի բախում մշտապես լինելու է շատ պարզ մի պատճառով՝ այդ շահերը երկարաժամկետ հեռանկարում ոչ միայն չեն համընկնում, այլ նաև մի շարք առումներով հակոտնյա են»։

https://www.facebook.com/vardan.voskanian/posts/3084524848252620

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ