fbpx
Կառավարություն

Սիրում եմ մեր քաղաքացիներին. նրանք հնարամիտ են․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության քաղաքացի Վ.Մ.-ն խնդրանք-պահանջով դիմել է ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ հիմնվելով ՀՀ վարչապետի` Հայաստանում զբոսաշրջիկների թվի աճի և ծախսած գումարների վերաբերյալ գրառումներից մեկի վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սույն թվականի օգոստոսի 9-ին ՀՀ ՊԵԿ նախագահին է դիմել ՀՀ քաղաքացի Վ.Մ.-ն հետևյալ խնդրանք-պահանջով.

«Կից ուղարկում եմ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի սոց. ցանցում գրված պոստից մի հատված. «Ընդհանուր առմամբ, առաջին կիսամյակում ունենք զբոսաշրջության 12,8 տոկոս աճ։ ԿԲ հաշվարկներով այս տարի նախորդ տարվա համեմատ, զբոսաշրջիկները Հայաստանում ծախսել են մոտ 120 մլն. դոլար ավել գումար, քան նախորդ տարի։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է այս գումարից իր բաժինը ունենալու հայտ ներկայացնել։»

Համաձայն վերոգրյալի, հայտ եմ ներկայացնում այդ գումարից իմ բաժինն ունենալու»։

Սիրում եմ մեր քաղաքացիներին. նրանք հնարամիտ են, ստեղծագործ և դուխով»,- գրել է Փաշինյանը:

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2388718334781881?__xts__[0]=68.ARDN9a_UHun_fVVCjju0Eo-7Bd9vH6aJ_8T29znW6clWhTYZIUCD-Lj8y1DRkGMucKXK1mFRhW02XC27KXVbdTfmAw01ni-sxmAezKw1cioD7QB1G6RFutClIU6lqnR-R1LjQvU93WgcQa8812rnLEcIF5gBt5p2QdZb_NpbhEMvuTPJ5sbV3R6KuhDOMevCav5LmNbs2rpb-5qKe8b-6EyLyeDtJeyaQ-etdV55LgSmzmaiCDe18G0BpK4e316t1Uqkuw2PqUlfqT5ZduB_YfyaTmX6dIUJbeUc3C_jcdTNAO64nbkD_OI20FJlpVerBjycdpFDNqJkYTwPZUWXFwcD&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ