Երգչուհի Սիրոշուն պարբերաբար երկրպագուների ներկայացնում տարբեր երգերի քավր տարբերակները։
Այս անգամ նրա թիրախում է հայտնվել մեծ հռչակ ունեցող «Թղթե տունը» (La Casa De Papel) հեռուստանովելի «My Life Is Going On» սաունդթրեքը։
Երգի քավր կատարմանը մասնակցել է նաև դուդուկահար Կամո Սեյրանյանը։
Սիրուշոն համատեղ աշխատանքը ներկայացրել է Facebook-ի իր էջում, որին կից գրել է․
«Այս օրերին այսպես ենք համագործակցում…) չենք դադարում փորձարկումներ անել և կիսել ձեզ հետ երաժշտություն.. Մենք սիրում ենք մեր աշխատանքը, որտեղ կարողանում ենք լիարժեք ազատ լինել…»։
https://www.facebook.com/sirushomusic/videos/650263155552336/?v=650263155552336