fbpx
Հասարակություն

Սիս գյուղի ջրատարում քաղաքացու դի է հայտնաբերվել

Նոյեմբերի 5-ին, ժամը 11:59-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Սիս գյուղի ջրատարում քաղաքացու դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ջրատարից դուրս են բերել Գուրգեն Հ.-ի դին (ծնված 1966 թ.) և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ