fbpx
Իրավական
15:30 12/11/2019

Քննարկել եմ թիմիս հետ․ Սիսակ Գաբրիելյանը՝ Արսեն Բաբայանի համար ներկայացրած երաշխավորության մասին

Քննարկել եմ թիմիս հետ, որոշումը կայացրել եմ, ներկայացրել եմ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոխելու որոշման համար իր կողմից ներկայացրած երաշխավորությանը:

Հարցին, թե թիմը արդյոք դեմ չի եղել այդ որոշմանը, նա պատասխանեց. «Եթե դեմ լինեին, այդ որոշումս չէր լինի»:

Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ Արսեն Բաբայանին ճանաչել է նաև լրագրողական նախկին գործունեության ընթացքում, շփվել է, հետևաբար երաշխավորում է, որ նա ազատության մեջ չի խոչընդոտի նախաքննությանը:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոխելու որոշման մասին։

Աղբյուրը՝ Tert.am

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ