Անգլիայի ազգային հավաքականի ու «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Ռահիմ Ստերլինգը շարունակում է մնալ «Բարսելոնայի» դիտակետում։
«Սիթին» արդեն գիտի, թե որքան է պահանջելու կատալոնական ակումբից Ստերլինգի դիմաց։
Այս մասին հայտնում է Marca-ն։
Նշվում է, որ անգլիացու դիմաց «Ման Սիթին» ցանկանում է ստանալ 80 միլիոն եվրո, բայց «Բարսայի» համար բարդ է լինելու այսքան վճարելը։