fbpx
Սպորտ

ՉԼ․ Սիթին պատմության մեջ առաջին անգամ կխաղա եզրափակչում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Երեկ գիշերը կայացավ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ «Մանչեսթեր Սիթի» – ՊՍԺ դիմակայության պատասխան հանդիպումը։ Առաջին խաղում Փարիզում հաղթել էր անգլիական ակումբը՝ 2-1 հաշվով։

Այս անգամ նույնպես խաղում ուժեղ գտնվեցին Պեպ Գվարդիոլայի սաները։ Ռիյադ Մահրեզի դուբլի շնորհիվ «Սիթին» հաղթեց 2-0 հաշվով ու պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ։

Հիշեցնենք, որ այսօր գիշերը կկայանա մյուս կիսաեզրափակչի դիմակայության պատասխան հանդիպումը․ Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Չելսիին»։

https://www.youtube.com/watch?v=7CPJ5fkESM0

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ