fbpx
Աշխարհ

Սկանդալային գրության համար Թուրքիան Չինաստանից պարզաբանումներ է պահանջում․ EADaily

Չինաստանից Հայաստան ուղարկած բժշկական պարագաների և սարքավորումների արկղերի վրա առկա գրության համար Թուրքիան Չինաստանի իշխանություններից պարզաբանումներ է պահանջել։

Արկղերի վրա գրված է եղել․

«Թող մեր ընկերությունն ավելի բարձր լինի, քան Արարատ լեռն է, և ավելի երկար, քան Յանցզի գետը»։

Գրության համար  Անկարայում Չինաստանի դեսպան Դենգ Լիից և Չինաստանի ԱԳՆ ղեկավարից Անկարան բացատրություն է պահանջել՝ ինչու է Չինաստանից ուղարկված հումանիտար օգնության արկղերի վրա թողել այս գրությունը։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը։

«Դեսպան Դենգը տեղեկացրել է, որ Հայաստանի համար նախատեսված հումանիտար օգնությունը պատրաստվել է Չինաստանի շրջաններից մեկի վարչակազմի կողմից։ Այն ուղարկվել է մասնավոր ընկերության կողմից։ Ընդ որում, չինարեն տեքստում Արարատ լեռան անունը չի նշվել։ Չինաստանի դեսպանի խոսքերով՝ անգլալեզու տեքստն ավելացվել է արկղերի վրա ավելի ուշ»,- հայտնում են Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական մամուլը սկանդալային էր որակել Չինաստանի կողմից Հայաստան ուղարկված տուփերի վրայի գրությունը։

Աղբյուը՝ EADaily․

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ