fbpx
Ժամանց

Սքարլետ Յոհանսոնը պատմել է՝ ինչն է իրեն ոգեշնչել միանալ Marvel-ին

Հայտնի դերասանուհի Սքարլետ Յոհանսոնը Vanity Fair-ին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ Ռոբերտ Դաունի կրտսերի դերակատարմամբ «Երկաթե մարդը» ֆիլմն է նրան ոգեշնչել միանալ Marvel կինոստուդիային։

«Ֆիլմ ինձ շատ դուր եկավ։ Առաջ երբևէ նման բան չէի տեսել։ Ես սուպերհերոսների կամ այդ ժանրի երկրպագու չէի, բայց ֆիլմը նորարարական էր»,-ասել է 35-ամյա դերասանուհին։

Յոհանսոնի խոսքով՝ հենց այդ ժամանակ էլ ցանկացել է աշխատել Marvel կինոստուդիայի հետ։

Դերասանուհին ռեժիսոր Ջոն Ֆավրոյի հետ ծանոթացել է «Երկաթե մարդը 2» ֆիլմի «Սև այրին» դերի քասթինգի ժամանակ, որը ռեժիսորը հետագայում վստահել էր Էմիլի Բլանտին։

Սակայն, հուրախություն Յոհանսոնի, Էմիլին զբաղվածության պատճառով ստիպված է լինում հրաժարվել դերից և կինոընկերությունը դերը Յոհանսոնին է վստահում։

«Ես քինախնդիր մարդ չեմ, ուստի չափազանց երջանիկ էի դերի առաջարկի համար»,-հայտնել է դերասանուհին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ