fbpx
Երևան

Երևանյան սքեյթ-պարկը քիչ-քիչ իրականություն է դառնում

Երևանի Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում կառուցվող ապագա սքեյթ-պարկը քիչ-քիչ իրականություն է դառնում, իրականացվում են վերջին շտկումները։

Այս մասին տեղեկանում ենք «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Facebook-ի էջից։

«Ամեն ինչ արդեն պատրաստ է: Ոռոգման խնդիրը լուծված է, ՀՈԱԿ-ի մասնագետները 8600 ծաղիկ են տնկել, 50 000 քմ տարածք՝ բարեկարգել, ցանքն արվել է, վերջնական մաքրությունն արվում է:

Ապամոնտաժված սրճարանների փոխարեն պարկի շուրջբոլորն արդեն զարդարում է կանաչ գոտին», – ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ