Լոնդոնում թունավորված ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի մայրը խնդրել է իր որդուն անհայտ կորած ճանաչել: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է նրա զարմուհին` Վիկտորիա Սկրիպալը:
Նա պատմել է, որ համապատասխան դիմումը ներկայացվել է մոսկովյան ոստիկանություն` Սկրիպալի դստեր` Յուլիա Սկրիպալի գրանցման հասցեով:
Ըստ Վիկտորիայի` եթե Սկրիպալներին անհայտ կորած համարեն, ապա մորը բաժին կհասնի բնակարանը, մեքենան և շունը:
«Պետք է ինչ-որ կերպ պահպանել ունեցվածքը»,-ասել է Վիկտորիան:
