Աշխարհ

Սկրիպալներին թունավորելու գործով կասկածյալների թիվն ավելացել է

Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինները ենթադրում են, որ ռուս նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր` Յուլյա Սկրիպալի թունավորման մեջ, բացի գործակալներ Ալեքսանդր Պետրովից, Ռուսլան Բոշիրովից և Սերգեյ Ֆեդոտովից, կասկածվում է ևս 2 ռուս, հաղորդում է Daily Mail-ը:

Աղբյուրի փոխանցմամբ` Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ապացույցներ կներկայացնի առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում: Նշվում է, որ կասկածյալներն այս պահին գտնվում են ՌԴ-ում և նրանց դերը թունավորման մեջ անհամեմատ ավելի փոքր է:

Նշենք, որ 2014 թվկանին Մեծ Բրիտանիայում քաղաքական ապաստան ստացած Սերգեյ Սկրիպալին և նրա դստերն անգիտակից վիճակում տեղափոխել էին բուժհաստատություն: Սկրիպալներին թունավորելու մեջ Մեծ Բրիտանիայի իշխանությունները մեղադրում են Մոսկվային, իսկ ՌԴ-ն հերքում է մեղադրանքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ