fbpx
Աշխարհ

Բելգիայում սկսել է գործել Եվրոպայի ամենամեծ էներգիայի պահեստավորման կայանը

Բելգիայի Վալոնիա նահանգում սկսել է գործել Եվրոպայի ամենամեծ էներգիայի պահեստավորման կայանը, քանի որ մայրցամաքը նպատակ ունի ապահովել իր էներգիայի մատակարարումը:

40 լիթիում-իոնային մեգա-մարտկոցները թույլ են տալիս էներգիայի կայուն բաշխում հանրային ցանցում։

Հաշվի առնելով ներկայիս էներգետիկ ճգնաժամը, էլեկտրաէներգիայի կուտակումը կարող է առանցքային լինել Եվրոպայի էներգետիկ անկախության համար, կարծում է Corsica Sole արևային էներգիայի ընկերության գործադիր տնօրեն Մայքլ Քուդայզերը:

«Այսօր մենք հստակ գիտակցում ենք, որ էներգիան ինքնիշխանության խնդիր է, և մենք կարող ենք ավելի քիչ հույս դնել էներգիայի արտաքին աղբյուրների վրա», – հայտնել է նա Euronews-ին:

Կենտրոնը կարող է պահել 100 ՄՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Յուրաքանչյուր մարտկոց արժե մոտ 800,000 եվրո և պետք է աշխատի մոտ տասը տարի, որից հետո դրանք կվերամշակվեն արտադրողի կողմից:

Ներդրումն արժեցել է 30 միլիոն եվրո՝ առանց պետական սուբսիդավորման:

Ռաֆայել Լանսը՝ Միրովա էներգետիկայի անցումային հիմնադրամների ղեկավարը և ծրագրի ֆինանսական գործընկերներից մեկը հայտնել են, որ կառավարությունները ցանկանում են ներդրումներ կատարել լայնածավալ ենթակառուցվածքային նախագծերում:

«Պահեստային հզորությունների առաջացումը ուղղակիորեն կապված է վերականգնվող էներգիայի աճի և ցանցի ներսում դրա կարևորության հետ», – ասել է Լենսը Euronews-ին:

«Որպես օրինակ, ամենավերջին հիմնադրամը, որը մենք կառավարում ենք, ունի 1,5 միլիարդ եվրոյից ավելի ներդրումային կարողություն, որը մենք հավաքել ենք Ֆրանսիայի, Եվրոպայի, ինչպես նաև Ասիայի և ԱՄՆ-ի ինստիտուցիոնալ գործընկերների հետ միասին»:

Ուկրաինայի պատերազմի պատճառով ռուսական գազի կրճատման հավելյալ ճնշման հետ մեկտեղ եվրոպացի ղեկավարները պայքարում են էներգիայի աճող պահանջները հավասարակշռելու կլիմայի փոփոխության դեմ պայքարի հետ:

ԵՄ-ն այժմ ունի նոր ծրագիր, որը կոչվում է RepowerEU՝ օգնելու անդամ երկրներին ավելացնել իրենց ինքնավարությունը էներգետիկ առումով:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ