fbpx
Կառավարություն

Կառավարությունը սկսել է անվտանգության համակարգի լայնածավալ բարեփոխումների գործընթաց. ԱԽ քարտուղար

Ազգային ժողովը քննարկեց «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենսդրական փաթեթում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները:

Առաջարկվում է Պետական պահպանության ծառայությունն Ազգային անվտանգության ծառայության մարմիններից առանձնացնել և դարձնել առանձին մարմին:

«Կառավարությունը սկսել է անվտանգության համակարգի լայնածավալ բարեփոխումների գործընթաց:

Հիմնական խնդիրներից մեկն այն է, որ բարձրացնենք մեր անվտանգության մարմինների արդյունավետությունը»,- ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Բարեփոխումների տրամաբանության շրջանակում Գրիգորյանը նշեց, որ հատուկ ուշադրություն է դարձվելու ատեստավորման ճանապարհով անվտանգության մարմինների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու հարցին:

«2018 թվականից սկսած մենք մի անգամ համընդհանուր աշխատավարձը բարձրացրել ենք, բայց մեր փորձը ցույց է տալիս, որ այդ բարեփոխումը կամ աշխատավարձերի բարձրացումն ավելի արդյունավետ կլիներ, եթե աշխատավարձը բարձրացնեինք՝ հիմքում ունենալով անհատական ջանքը: Պետական պահպանության ծառայության, Ազգային անվտանգության ծառայության, ինչպես նաև Ներքին գործերի նախարարության ստեղծման շրջանակներում այս պահին քննարկումներ են ընթանում ատեստավորման ճանապարհով բոլորի աշխատավարձը մինչև 100 տոկոս բարձրացնելու հարցի շուրջ»,- ասաց Գրիգորյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ