fbpx
Կրթություն

«Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամ. ուղեղային նոր կենտրոն

Իր գործունեությունն է սկսել «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամը, որի նպատակն է դառնալ կրթության ոլորտի ուղեղային նոր կենտրոն:

Նորաստեղծ հիմնադրամը համակարգելու է կրթության բովանդակության վերլուծության, մասնագիտական զարգացման, նորարարության և մեթոդական ծրագրերի մշակման, փորձաքննությունների կազմակերպման աշխատանքները, որոնց բացն ակնհայտ էր ոլորտում հատկապես «Կրթության ազգային ինստիտուտ» ՊՓԲԸ-ի լուծարումից հետո:

Նոր համակարգով նախատեսվում է՝

Կրթության ոլորտում զարգացման նոր մոդելների մշակում,
Ուսուցիչների վերապատրաստման ծավալուն աշխատանքներ` 2021 թվականին,
Ուսուցչի ատեստավորման գործընթացի թվայնացում,
ԿԱԻ-ի նախկին աշխատակիցներին կտրվի առավելություն։

ԿԶՆԱԿ-ի հիմնադիրը ՀՀ կառավարությունն է: Հոգաբարձուների խորհրդի նախագահն ի պաշտոնե ՀՀ ԿԳՄՍ նախարարն է: Խորհրդի կազմում ներառված են տարբեր պետական գերատեսչությունների և հասարակական կառույցների ներկայացուցիչներ:

Ավելին՝ այստեղ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ