Ավստրալիայում պաշտոնապես մեկնարկել է 5-ից 11 տարեկան երեխաների՝ քովիդի դեմ պատվաստման գործընթացը։
Այս մասին հայտնել է տվյալ երկրի առողջապահության նախարար Գրեգ Հանթը։
Նշվում է, որ 3 միլիոն չափաբաժին պատվաստանյութ է բաշխվել բժշկական կենտրոններին՝ պատվաստման գործընթացն իրականացնելու համար։ Ուսումնական տարվա սկզբին 2,3 միլիոն երեխա կկարողանա ստանալ պատվաստանյութի առաջին չափաբաժինը։
Հավելենք, որ Ավստրալիայում երեխաներին պատվաստելու համար ընտրվել է Pfizer/BioNTech-ը։

