Քաղաքականություն

Հակաիշխնական հատվածում սկսում են խոսել մանդատները չվերցնելու մասին

Իր հակաիշխանական հայացքներով հայտնի Տիգրան Աթանեսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է ընտրությունների արդյունքներին, նշելով, որ «Հայաստան» դաշինքն ու «Պատիվ ունեմ» դաշինքը պետք է հրաժարվեն իրենց մանդատներին։

Նա այս պնդում է հիմնավորում է այն բանով, որ այդ ուժերի առաքելությունը Նիկոլ Փաշինյանից ազատվել էր, ինչը անհնարին է դառնում, եթե դրանք գնում են Խորհրդարան ու դառնում փոքրաթիվ ընդդիմություն։

Նրա խոսքով, ըստ մեր օենսդրության՝ Խորհրդարանը չի կարող չունենալ ընդդիմություն, իսկ մանդատները չվերցնելու դեպքում դրանք չեն կարող փոխանցվել 4-րդ և 5-րդ տեղերը զբաղեցրած ուժերին, հետևաբար՝ կառաջանա սահմանադրական ճգնաժամ, որի լուծումը նախատեսված չէ սահմանադրությամբ։

Սակայն նշենք, որ այսօր առավոտյան մամուլի ասուլիսի ընթացքում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այս մասով ասաց, որ մանդատները չվերցնելու պարագայում, դրանք փոխանցվում են տվյալ տվյալ ուժին (ուժերին) նախորդող կուսակցությանը կամ դաշինքին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ