fbpx
Ժամանց

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սկսվել են Մանկական Եվրատեսիլ 2022-ի փորձերը

Armenia in Eurovision ինստագրամյան պաշտոնական էջը լուսանկարներ է հրապարակել «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի փորձերից:

«Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իրենց առաջին փորձերը սկսեցին «Մանկական եվրատեսիլ 2022-ի» 16 մասնակիցները: Մի քանի կադր փորձերի առաջին օրվանից», – գրված է հրապարակմանը կից մեկնաբանություններում:

«Մանկական եվրատեսիլ 2022-ի» միջազգային երգի մրցույթն անց է կացվելու դեկտեմբերի 11-ին Երեւանում: Մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում, իսկ վիճակահանությունը Ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ