Արցախ

Սկսվում է տեղահանվածներին տներով ապահովելու ծրագրի առաջին փուլը

Արցախի ասխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․

«Արցախի կառավարությունը սկսում է տեղահանված ընտանիքներին բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլը։

Բնակելի տները տրամադրվելու են Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում գտնվող գյուղական համայքներում։ Տները կլինեն վերանորոգված և կահավորված։ Նախատեսվում է ապահովել նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն և միջոցներ՝ ըստ ընտանիքի նախապատվության։ Բնակելի տների տրամադրումը կիրականացվի առաջիկա ամիսների ընթացքում։

Դիմումները կարող եք ներկայացնել նախարարություն՝ պարտադիր նշելով կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար, բնակության փաստացի վայր, անուն, ազգանուն):

Որպես դիմումի վերնագիր գրել՝ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԴԻՄՈՒՄ, նշելով հետևյալ տեղեկությունները՝
ընտանիքի անդամների քանակը, կազմը,

ընտանիքի անդամները՝ անուն, ազգանուն, անձնագրի կամ ծննդյան վկայականի տվյալները, սոցիալական քարտի համարը (ՀԾՀ)

նշված շրջաններից նախապատվելի վարչական շրջանը

այլ տեղեկություն

Դիմումները կարող եք ուղարկել փոստով` ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 54 հասցեով կամ էլ․փոստով՝ mss.nkr@mail.ru, կամ նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջին»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ