Skype մեսենջերի օգտատերերն ամբողջ աշխարհում խափանումներ են արձանագրել ծառայության աշխատանքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Downdetector կայքի տվյալները, որը գրանցում Է խափանումներն ու անջատումները հանրաճանաչ ինտերնետ-ռեսուրսներում:
Կայքի տվյալների համաձայն՝ ծառայության աշխատանքում տեխնիկական անսարքությունները հիմնականում դիտվում են Ճապոնիայում, ԱՄՆ-ում և Եվրոպայի երկրներում:
Պորտալի տվյալներով՝ Skype-ի օգտատերերի 55 տոկոսը գանգատվում Է օգտահաշիվ մուտքի հետ կապված խնդիրներից, 22 տոկոսը՝ հաղորդագրությունների առաքման խնդրից, 22 տոկոսը կայքի աշխատանքի խնդիրներից: Skype ընկերությունը հիմնվել Է 2003 թվականին: Դրա կենտրոնակայանը գտնվում Է Լյուքսեմբուրգում: 2011 թվականին Microsoft կորպորացիան Skype-ը ձեռք Է բերել 8,5 մլրդ դոլարով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: