Երեկ Եվրոպա Լիգայի խմբային փուլի շրջանակներում հանդիպում են անցակցրել «Վուլվերհեմփթոնն» ու «Սլովանը» (1-0):
Հանդիպման 78-րդ րոպեին հյուրերի պաշտպան Կենան Բայրիչը ցավալի հարված է ստացել գլխին, որից հետո կորցրել է գիտակցությունը։ Բժիշկները մոտ 10 րոպե օգնություն են ցուցաբերել նրան, որից հետո պատգարակով դուրս են բերել դաշտից։ Ֆուտբոլիստը հոսպիտալացվել է։
«Նրա գիտակցությունը տեղն է, բայց ուղեղի ցնցում է ստացել։ Այսօր նա թիմի հետ չի վերադառնա Սլովակիա, այլ կմնա հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության ներքո», – «Սլովանի» գլխավոր մարզիչ Յան Կոզակի խոսքերը մեջբերում է BBC-ն:
https://www.youtube.com/watch?v=jiRpx8hA6lU