fbpx
Աշխարհ

Սենատից երկու դեմոկրատ նախաձեռնել է նոր հետաքննություն Դոնալդ Թրամփի դեմ

Reuters  լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատից և Սենատից երկու դեմոկրատ նախաձեռնել է նոր հետաքննություն նախագահ Դոնալդ Թրամփի դեմ։ Նոր հետաքննությունը  վերաբերում է մի շարք պաշտոնյաներին, այդ թվում՝ Պետդեպի ինսպեկտոր Սթիվ Լինիքին աշխատանքից հեռացնելու փաստին։

Կոնգրեսականները հայտնել են, որ նրանք հանդես են գալիս «ընդդեմ քաղաքապես մոտիվացված ազատմանը»։ Երկու դեմոկրատների կարծիքով՝ պետքարտուղար Մայք Պոմպեոն անձամբ է խորհուրդ տվել Թրամփին աշխատանքից հեռացնել Լինիքին, քանի որ վերջինս «սկսել էր հենց Պոմպեոյի կատարած իրավախախտումների շուրջ հետաքննություն»։

Նշենք, որ կոնգրեսականները նաև կարծում են, որ նախագահն աշխատանքից ազատելու ճանապարհով փորձում է հեռացնել բոլոր պաշտոնյաներին, որոնք կարող են իրականացնել հսկողություն նրա վարչակազմի նկատմամբ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ