fbpx
Տնտեսություն

Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները ՀՀ-ում նախորդ տարի աճել են 13 տոկոսով

Հայաստանում սպառողական գների ինդեքսը 2022 թվականի հունվար-դեկտեմբերին 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8.6 տոկոսով: Այս մասին են փաստում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Մասնավորապես սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները նախորդ տարի՝ 2021-ի համեմատ աճել են 13 տոկոսով, ալկոհոլային խմիչքի, ծխախոտային արտադրատեսակների գները՝ 8.2 տոկոսով, հագուստի և կոշիկի գները՝ 9.1 տոկոսով:

Իսկ բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազ և վառելիքի այլ տեսակների գները 2022-ին աճել են 6.3 տոկոսով, տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանների խնամքի ամենօրյա գործունեության գները՝ 8.3 տոկոսով: Առողջապահության ոլորտում մեկ տարվա ընթացքում գներն ավելացել են 1.8 տոկոսով: Տրանսպորտի և կապի ոլորտներում գները 2022-ին աճել են համապատասխանաբար 7.3 և 0.4 տոկոսով:

Իսկ հանգստի և մշակույթի ծառայությունների գներն աճել են 12.5 տոկոսով: Կրթության ոլորտում նախորդ տարի գրանցվել է գների 2.5 տոկոս աճ, ռեստորանների և հյուրանոցների ծառայությունների ոլորտում՝ 7.1 տոկոս:

Իսկ տարբեր ապրանքների և ծառայությունների գները նախորդ տարի աճել են 7.9 տոկոսով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ