fbpx
Աշխարհ

Սնոուդենը գաղտնի ամուսնացել է․ The Guardian

Գաղտնի տեղեկությունների՝ աշխարհում ամենահայտնի տարածող Էդվարդ Սնոուդենը The Guardian-ին պատմել է, թե ինչպես է դասավորվել իր կյանքը Ռուսաստանում այն բանից հետո, երբ հրապարակել է գաղտնի տեղեկատվություն, որը բացահայտում է ողջ ճշմարտությունն ամերիկյան և բրիտանական հետախուզական գործակալությունների գաղտնի ծրագրերի մասին։

Մոսկվայում երկու ժամանոց բացառիկ հարցազրույցում, որն առաջ է ընկել նրա «Մշտական գրառում» (Permanent Record) հրապարակումից, Սնոուդենն ասել է, որ այժմ անգամ նրա նախկին քննադատներն են ընդունում, որ իր արած բացահայտումները թույլ տվեցին ապրել ավելի լավ, ավելի ազատ և անվտանգ աշխարհում։

Իր գրքում Սնոուդենն առաջին անգամ մանրամասն նկարագրում է բոլոր նախադրյալները, որոնք հանգեցրել են բրիտանական և ամերիկյան հատուկ ծառայությունների գաղտնի ծրագրերի հրապարակմանը։

Նա նկարագրել է այն 18 տարիները, որոնք անցել են սեպտեմբերի 11-ի նյույորքյան ահաբեկչությունից հետո՝ որպես ամերիկյան ոչնչացման աղերս Ամերիկայի ինքնաքայքայման, գաղտնի քաղաքականության, գաղտնի օրենքների, գաղտնի դատարանների և գաղտնի պատերազմների միջոցով։

Միևնույն ժամանակ, Սնոուդենի խոսքով՝ գլխավոր սպառնալիքը դեռևս առջևում է և կապված է արհեստական ինտելեկտի հնարավորությունների զարգացման հետ, ինչպիսին է անձանց և նմուշների ճանաչումը։

Պարբերականի հարցազրույցում նա խոստովանել է, որ երկու տարի առաջ գաղտնի ամուսնացել է Ռուսաստանում Լինդսեյ Միլսի հետ։

Սնոուդենը պատմել է, որ այժմ իրեն Մոսկվայում ավելի հանգիստ է զգում և կարող է առանց մտավախության այցելել ցուցահանդեսներ ու բալետ, հանդիպել ընկերների հետ սրճարանում և երթևեկել մետրոյով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ