fbpx
Հասարակություն

Սոցցանցերում հայ զինվորների անունից տարածվող ձայնային հաղորդագրությունը կեղծ է

Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտնում է, որ ադրբեջանական աղբյուրները սոցիալական հարթակներում հայալեզու ձայնային հաղորդագրություններ են տարածում, որոնք մոնտաժված են, իսկ դրանց բովանդակությունը՝ կեղծված։

Մասնավորապես՝ ֆեյսբուք սոցիալական ցանցի հայկական տիրույթում հայտնվել է տեսանյութ, որտեղ իբրև թե հայկական զինված ուժերի զինծառայողները դժգոհում են սահմանին տիրող իրավիճակից և խոսում մեծ թվով մարդկային կորուստների մասին։

42 վայրկյանանոց ձայնագրության ողջ ընթացքում լսում ենք սխալ արտասանությամբ հայերեն տեքստ, որն ակնհայտորեն հակառակորդի կողմից ձայնագրված և ծրագրված սադրանք է՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում խուճապ տարածելու համար։

Նշենք, որ սա ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից կեղծ տեղեկատվության տարածմամբ հանրային տրամադրությունը կառավարելու և խուճապ առաջացելու առաջին փորձը չէ։ Նմանօրինակ ապատեղեկատվությունների մասին «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» արդեն հայտնել է։

Հարգելի քաղաքացիներ, շնորհակալություն ենք հայտնում ապատեղեկատվության դեմ պայքարում պետությանն աջակցելու և հակառակորդի կողմից դաշտ նետված կեղծ տեղեկատվությունը չտարածելու համար։ Կոչ ենք անում շարունակել հետևել միայն պաշտոնական լրահոսին, իսկ կասկածելի և ոչ արժանահավատ տեղեկատվությունների հանդիպելիս՝ խնդրում ենք փոխանցել «Տեղեկատվության ստուգման կենտրոնին»՝ Facebook-ի պաշտոնական էջին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ