Սպորտ
23:14 07/10/2019

Ալեքսանդր Կարապետյանը՝ «Սոչի»-ի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքականի ու «Սոչի»-ի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը ճանաչվել է երկրպագուների վարկածով ռուսական թիմի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Նշենք, որ նախորդ ամսվա ընթացքում Կարապետյանը «Սոչի»-ի կազմում մասնակցել էր 3 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։ Գոլը նա խփել էր Մոսկվայի «Դինամո»-ին խաղի վերջին րոպեին, ինչի շնորհիվ իր թիմը հաղթել էր 3:2 հաշվով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ