Զինված Ուժեր

Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը անձնական օգտահաշիվ չունի որևէ սոցիալական ցանցում

Սոցիալական ցանցերում (Facebook, Twitter և այլն) ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի անունով հայտնվել են կեղծ էջեր։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի տեղեկատվական բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը:

«Տեղեկացնում եմ, որ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն անձնական օգտահաշիվ չունի որևէ սոցիալական ցանցում և նրա անունից հանդես գալու նմանատիպ փորձերը դատապարտելի են և ըստ կոնկրետ դեպքերի կարող են առաջացնել իրավական պատասխանատվություն։ Նաև հրավիրում ենք իրավապահ մարմինների ուշադրությունը տվյալ հանգամանքի վրա»։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ