fbpx
Խորհրդարան

Սոցիալական գովազդի հանձնաժողովը անհասկանալի վիճակում է․ Արա Խզմալյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, Սոցիալական գովազդի հանրապետական հանձնաժողովի նախագահ Արա Խզմալյանը հանձնաժողովի ուժեղացման կարիք է տեսնում: Այս մասին նա ասաց Ազգային ժողովում նոյեմբերի 28-ին կազմակերպված «Հայաստանում սոցիալական գովազդի ինստիտուցիոնալ կայացման միջոցով հանրային քաղաքականությունների եւ սոցիալական երկխոսության բարելավում» թեմայով խորհրդաժողովի ժամանակ:

«Այն, ինչ ես տեսել եմ, վերլուծել եմ հանձնաժողովի երկու-երեք նիստերի ժամանակ, պարզապես պարզ պետք է ասել՝ կա՛մ այս հանձնաժողովը անհրաժեշտ չէ, և պետք է լուծարել, կա՛մ պետք է գնանք հանձնաժողովի ուժեղացման, մանդատների, իրավասությունների ուժեղացման ճանապարհով»,-ասաց նա։

Խզմալյանի կարծիքով՝ ամենամեծ խնդիրը, որն այսօր պետք է ճշտել, այն է, թե ինչ ենք հասկանում՝ սոցիալական գովազդ ասելով, և որն է հանձնաժողովի փիլիսոփայությունն ու նրա գործառույթները:

«Ես կարծում եմ, որ այսօր հանձնաժողովը դրված է անհասկանալի վիճակի մեջ: Մենք հրավիրում ենք նիստերին մեր գերատեսչությունների փոխնախարարներին, տարբեր պատկառելի մարդկանց, մասնագետների, և մեր քննարկումներն ու գործառույթն ավարտվում է ընդամենը «այո» կամ «կողմ» ասելով տպագրված նյութերին: Ես չեմ կարծում, որ սա գերատեսչությանը հարիր վիճակ է, և ոչ էլ համապատասխանում է այն իմաստին, որը բոլորս ցանկանում ենք տալ Սոցիալական գովազդի հանձնաժողովին»,-ասաց Խզմալյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ