Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարին մեկնաբանել է կիսապաշտպան Իսկոյի խոսքերը, ով Twitter-ում գրառում էր կատարել քիչ խաղաժամանակ ստանալու վերաբերյալ:
«Ֆուտբոլում բոլոր ֆուտբոլիստները պետք է մարզվեն և աճ գրանցեն: Դա պետք է անեն մարզումների ժամանակ:
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստը պարտավոր է կատարել իր աշխատանքը, այսինքն մարզվել հարյուր տոկոսով:
Այդ դեպքում նա պատրաստ կլինի խաղադաշտ դուրս գալուն:
Հիմա թիմը լավ մարզավիճակում է գտնվում: Բոլոր խաղացողներն էլ լավ են աշխատում յուրաքանչյուր մարզման ժամանակ»,- Սոլարիի խոսքն է մեջբերում Goal-ը:
Հաղորդում է armsport.am-ը։
