fbpx
Սպորտ

Սոլարին որոշել է, թե ով կլինի Ռեալի դարպասապահը Բարսելոնայի հետ գավաթային առաջին խաղում

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը կշարունակի պաշտպանել թիմի դարպասը Իսպանիայի Գավաթի խաղարկությունում:

32-ամյա կոստառիկացին կլինի «սերուցքայինների» դարպասապահը «Բարսելոնայի» հետ գավաթային առաջին խաղում: Սանտիագո Սոլարին որոշել է առայժմ փոփոխություններ չկատարել և շարունակել գավաթային խաղերում դաշտ դուրս բերել Նավասին:

Այս մասին հայտնում է Marca-ն:
Կեյլոր Նավասն այս տարի կորցրել է իր տեղը «Ռեալի» հիմնական կազմում` այն զիջելով Տիբո Կուրտուային: Դարպասապահը մասնակցում է միայն Իսպանիայի Գավաթի հանդիպումներին:

«Բարսելոնա»-«Ռեալ» գավաթային առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 6-ին:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ