fbpx
Աշխարհ

Սոմալին մեզ հրավիրել է իր ծովային ջրերում նավթ որոնելու. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սոմալին Թուրքիային հրավիրել է իր տարածքային ջրերում նավթի որոնողական աշխատանքներ կատարելու:

Լիբիայի հարցով Բեռլինում տեղի ունեցած համաժողովից վերադառնալիս լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահը մասնավորապես ասել է. «Այս պահին մենք օրինակ Սոմալիից առաջարկ ունենք: Մեզ ասում են. «Մեր ջրերում նավթ կա: Լիբիայում այդ գործն անում եք, մեզ մոտ էլ կարող եք նույն գործն անել»: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։

Էրդողանը հիշեցրել է, որ նախկինում Թուրքիան ո՛չ սեյսմիկ հետախուզական նավ ուներ, ոչ է՛լ հորատիչ նավ:

«Առաջ մարդիկ մեզ դիմում էին, որ գան Սև ծովում նավթ որոնեն: Առաջարկում էին, որ նավթի պաշարներ գտնելու դեպքում 50%-ը իրենք արդյունահանեին, 50%-ը՝ մենք: Չգտան: Երանի գտնեին ու մենք այն ժամանակվանից սկսեինք այս գործով զբաղվել: Ի վերջո, եղավ այնպես, որ մենք տան տերը դարձանք: Հիմա 2 հատ հորատիչ նավ ունենք, 2 հատ էլ՝ սեյսմիկ հետախուզական: Աշխարհն էլ շարունակ ցանկանում է վարձակալել այդ նավերը»,- ասել է Թուրքիայի նախագահը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ