fbpx
Սպորտ

Սոնա Հարությունյանը հաղթող է ճանաչվել բռնցքամարտի միջազգային մրցաշարում

Հայաստանի բռնցքամարտի պատանիների հավաքականի անդամ, արմավիրցի (63 կգ քաշային կարգ) Սոնա Հարությունյանը հաղթող է ճանաչվել Վրաստանի Հանրապետության Զուգդիդիի քաղաքապետարանի կողմից կազմակերպված բռնցքամարտի միջազգային բաց առաջնությունում: Առաջիկայում մասնակցելու է Սոչիում և ԼՂՀ-ում կայանալիք բռնցքամարտի միջազգային առաջնություններին:

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը շնորհավորել է Սոնա Հարությունյանին հաղթանակի կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաջողություններ:

Այս մասին տեղեկացնում են Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ