fbpx
Հասարակություն
15:50 26/12/2019

Սոս Ջանիբեկյանը միացել է Նիկոլ Փաշինյանի առաջարկած մարտահրավերին

Սոս Ջանիբեկյանը միացել է Նիկոլ Փաշինյանի առաջարկած մարտահրավերին

«Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի դրամական փոխանցումներն ու ՀՀ վարչապետի առաջարկած մարտահրավերի շարքը շարունակվում է:

ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի մարտահրավերն ընդունել է դերասան Սոս Ջանիբեկյանը՝ տեղեկացնելով այդ մասին Facebook-ի իր էջում:

«Սիրով ընդունեցի Հրաչյա Հակոբյանի՝ ինձ ուղղված մարտահրավերը:

Գրանցվել եմ himnadram.org կայքում, և սկսած դեկտեմբեր ամսից՝ ամեն ամիս հիմնադրամին ավտոմատ իմ հաշվից կփոխանցվի 10.000 դրամ: Մի փոքր ուշացումով մարտահրավեր եմ նետում Արման Միտոյանին, Արման Նշանյանին, Միշոյին»,-գրել է դերասանը:

Հրաչյա Հակոբյանի մարտահրավերներից մեկն ավելի վաղ ընդունել էր երգչուհի Իվետա Մուկուչյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին վարչապետը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ժամանակ հայտարարեց՝ մարտահրավեր է նետում աշխարհի 3 հայի՝ Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին, Ալեքսիս Օհանյանին՝ առաջարկելով ամեն ամիս 23 դոլար փոխանցել հիմնադրամի հաշվեհամարին: Եվ նրանցից յուրաքանչյուրն իր հերթին պետք է մարտահրավեր նետեր ևս 3 հայի՝ անելով այդ ամենը հրապարակային:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ