fbpx
Աշխարհ

Sotheby’s աճուրդի տունը 3,7 մլրդ դոլարով ձեռք կբերի ֆրանսիացի միլիարդատերը

Sotheby’s միջազգային աճուրդի տունն այսուհետև կվերափոխվի մասնավոր բիզնեսի. այն 3,7 մլրդ դոլարով ձեռք կբերի ֆրանս-իսրայելցի միլիարդատեր Պատրիկ Դրեյը։ Այս մասին հայտնում է UPI-ն:

Աճուրդի տունը, որը վաճառքով է զբաղվում Լոնդոնում, Նյու Յորքում, Հոնկոնգում և Փարիզում, հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ Sotheby’s-ը 31 տարի որպես աճուրդային ընկերություն գործելուց հետո կրկին մասնավոր բիզնեսի կվերափոխվի:

Աճուրդի տան բոլոր բաժնետերերը նոր տիրոջը աճուրդի տան փոխանցումից հետո կստանան մեկ բաժնետոմսի համար 57-ական դոլար:

Ընկերության ղեկավար Թեդ Սմիթը հայտարարել է, որ Դրեյի կողմից աճուրդի տան ձեռքբերումը տան ապագայի վրա միանգամայն դրական կանդրադառնա:

Sotheby’s-ից հայտնել են, որ աճուրդի տունը նոր տիրոջը փոխանցելու գործընթացը կավարտվի ընթացիկ տարվա 4-րդ եռամսյակում:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ