fbpx
Հասարակություն

Սոթք-Քարվաճառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա զոհ

Նոյեմբերի 4-ին, ժամը 20:09-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին՝ «Հարյուրի ձոր» կոչվող տարածքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 35-րդ կմ-ին բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Հարություն Մ., ծնված 1978 թ.) և «ԳԱԶ-53» (վարորդ՝ Միրաբ Ղ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է Վարդենիսի ԲԿ, սակայն ճանապարհին մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ