Աշխարհ
10:12 16/06/2021

Սլովենիան հայտարարեց երկրում համաճարակի ավարտի մասին

Սլովենիայի առողջապահության նախարար Յանեզ Պոկլուկարան հայտարարել է՝ երկրում կորոնավիրուսային համաճարակի ավարտի մասին։

Սլովենիան սրանով դարձավ եվրոպական առաջին երկիրը, որը նման հայտարարություն է անում։

Նշվում է, որ Սլովենիան ունի 2 միլիոն բնակչություն։ Նրանցից 769248-ը ստացել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը, իսկ 551906-ը ավարտել են պատվաստման գործընթացը։

Չնայած սրան՝ Սլովենիայում շարունակվում են գրանցվել քովիդի ոչ այդքան քիչ դեպքեր։ Օրինակ՝ վերջին օրվա ընթացքում այնտեղ արձանագրվել է 122 նոր դեպք։

Սլովենիայում շարունակվում են պահպանվել հակահամաճարակային որոշ կանոններ, այդ թվում՝ դիմակի կրումը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ