fbpx
Աշխարհ

SpaceX-ի տիեզերագնացները դեպի տիեզերական կայան

Ամերիկացի երկու տիեզերագնացներ SpaceX-ի տիեզերանավով ուղևորվեցին դեպի Միջազգային տիեզերակայան՝ ձևավորելով նոր ուղենիշ  NASA-ի և միլիարդատեր, տեսաբան Էլոն Մուսկի համար:

NASA-ի տիեզերագնացներ Բոբ Բհենկենինը և Դուգ Հուրլինինը Ֆլորիդայի Քեյփ Քաներվալա նահանգի Քենեդի տիեզերական միջազգային կենտրոնից «Վիշապ» տիեզերանավով կիրակի օրը մեկնել են տիեզերք։ Մեկնարկային ուղիղ եթերը դիտել է մոտ 10 միլիոն մարդ:

«Այսօր պարզապես զարմանալի օր էր։ Ես շնչահեղձ եմ լինում, բայց ես չեմ պատրաստվում տոնել այս առիթը, մինչև Բոբը և Դուգը ողջ և առողջ չվերադառնան»,- մեկնարկից հետո ասել է NASA- ի ադմինիստրատոր Ջիմ Բրիդենշտինը:

Հատուկ նշանակության թռիչքն առաջին անգամ է իրականացվում՝ մարդիկ ուղևորվել են ուղեծիր կոմերցիոն հիմունքներով պատրաստված տիեզերանավով։ Եվ առհասարակ 2011 թվականի տիեզերական փոխադրումների ծրագրի ավարտից հետո առաջին անգամn է, որ ամերիկացի տիեզերագնացները թռիչք են իրականացրել: Մեկնարկը տեղի ունեցավ 18 տարի անց, երբ Մասկը հիմնադրեց Space Exploration Technologies Corp-ը՝ այլ մոլորակներ բնակեցնելու վերջնական նպատակով:

Մի քանի տասնամյակների ընթացքում ամենաբարձր վարկանիշ ունեցող ամերիկյան հրթիռը գրավեց ամբողջ աշխարհի հետաքրքրությունը, այն ժամանակ, երբ մարդիկ տարված էին Covid-19-ի, գործազրկության, ինչպես նաև ԱՄՆ-ում ոստիկանության բռնությունների դեմ բորբոքվող բողոքների մասին լուրերով։

Նախագահ Դոնալդ Թրամփը, փոխնախագահ Մայք Պենսը Էլոն Մասկի հետ դիտել են տիեզերանավի թռիչքի մեկնարկը: 

Նշենք, որ SpaceX-ի գործարկումը ի սկզբանե պլանավորված էր մայիսի 27-ին, բայց հետաձգվել էր վատ եղանակի պատճառով: 

Աղբյուրը՝ bloomberg.com։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ