Գիտություն

SpaceX-ի տիեզերանավը հրդեհվել է փորձարկման ժամանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

SpaseX ընկերության Starhopper տիեզերանավի փորձարկման ժամանակ վթար է տեղի ունեցել ու տիեզերանավը սկսել է այրվել։

Փորձարկումն անցակցվել է Բոկա-Չիկա քաղաքի զորավարժարանում։ Նախատեսված էր, որ Starhopper-ը պետք է բարձրանա 20 մետր, որից հետո 500 մետր, իսկ վերջին փուլում արդեն հասնի 5000 Մետր բարձրության։ Բայց տիեզերանավին անգամ չի էլ հաջողվել պոկվել գետնից։

Հրդեհի պատճառները մասին դեռևս չի խոսվում, իսկ վնասները գնահատվում են աննշան։

Starhopper-ը Starship հրթիռի բազային տարբերակն է, որը նախատեսված է Լուսին և Մարս աստղագնացներ, ինչպես նաև տիեզերական զբոսաշրջիկներ տեղափոխելու համար։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ