Iran Press-ը հայտնում է, որ Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին հայտնել է, որ Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեի սպանության հարցում Իսրայելի գործուն մասնակցության բազմաթիվ ապացույցներ կան։
Հաթամին ուղերձ է հղել 60-ից ավելի երկրների պաշտպանության նախարարներին, որում պահանջել է վերջ դնել պետական ահաբեկչության դեմ պայքարում երկակի ստանդարտներին՝ կոչ անելով միջազգային հանրությանը դատապարտել «Ֆախրիզադեի սպանութան անօրինական, հանցավոր և անմարդկային ակտը»։