fbpx
Իրավական

Սպանվել է մարտի 1-ի գործող տուժող Արթուր Ավագյանի հայրը

Հունիսի 10-ին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի տարածքում ծեծելով, ապա նաև դիտավորությամբ դանակի հարվածով տաքսու վարորդ էր սպանվել։ Պարզվում է, որ տաքսու վարորդը Սարգիս Ավագյանն էր, ով Մարտի 1-ի գործով տուժող Արթուր Ավագյանի հայրն էր։

Արթուր Ավագյանը մարտի 1-ին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց։ Հիվանդանոցում արձանագրվել էին Ավագյանի հետևյալ վնասվածքները․ «Պարանոցի և դեմքի հրազենային վնասվածք, տրավմատիկ շոկ, ձախ ենթածնոտային շրջանի պատռվածք վերք (հրազենային վերքի մուտք), աջ թշային շրջանի, վերին շրթունքի, բերանի աջ անկյան պատառոտված, ջնջխված վերք, հյուսվածքների արատ (հրազենային վերքի ելք): Լեզվի ենթալեզվային և թշային շրջանի լորձաթաղանթների պատառոտված և ջնջխված վերք… Ստորին ծնոտի հրազենային, բեկորային կոտրվածք ձախ անկյան շրջանում, ատամների լրիվ տեղաշարժով»: Նրա վիրահատությունը տևել էր շուրջ 7 ժամ:

Հիշեցնենք, որ տաքսու վարորդի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ