fbpx
Կառավարություն

Մենք բազմիցս նշել ենք, որ չենք հանդուրժի սպառնալիքիներն ու ուժի լեզուն․ Զոհրաբ Մնացականյան

Մայիսի 27-ին Ազգային ժողովի նիստի ընթացքում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության վերաբերյալ պատգամավորների հարցերին։

«Մենք բազմիցս նշել ենք, որ չենք հանդուրժի սպառնալիքիներն ու ուժի լեզուն»,- ընդգծել է ԱԳՆ նախարարը։

Զորհրաբ Մնացականյանը մասնավորապես, նշել է, որ հայկական կողմի դիրքորոշումը Հայաստանի հանդեպ սպառնալիքների եւ ուժի կիրառման հարցում պարզ է։

«Մենք նշել ենք , որ կկարողանանք պատասխանել նման քայլերին։ Սակայն մենք մտադիր չենք այդպիսի երկխոսության մեջ մտնել։ Մենք ունենք մեր հետեւողական դիրքոշորումը ղարաբաղյան հակամարտության համաշխարհային կարգավորման հարցում՝ Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին, խաղաղության մթնոլորտի ստեղծումը, որն անհրաժեշտ է այդ հարցի լուծման ահմար։ Ես մեր հայտարարություններին անհարկի զգացմունքային երանգ հաղորդելու անհրաժեշտություն չեմ տեսնում»,- ընդգծել է նախարարը։

Մնացականյանը նշել է նաև, որ պետք է տանել հետեւողական եւ սառնարյուն քաղաքականություն։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ