Սպասելու եմ, որ տարվա վերջում ասեք՝ Դուք ճիշտ էիք, ես սխալվեցի. Թեհմինա Վարդանյանը՝ Հայկ Մարությանին

Հրապարակող՝

Գարեգին Բաղրամյանը շնորհավորական ուղերձ է հղել էներգետիկների մասնագիտական տոնի առթիվ

Ամենադիտվածներ

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, հետաքրքրվելով թեքահարթակների վրա ծախսված գումարներից, նշեց, որ ծախսվել է 19 մլն 129 հազար դրամ թեքահարթակների վրա նախատեսված 35 մլն դրամի փոխարեն, ապա հարցրեց, թե ինչքան գումար է անհրաժեշտ թեքահարթակներով ապահովելու համար և ե՞րբ է հնարավոր լինելու, որ Երևանի բոլոր մայթեզրերը հարմարեցված լինե:

Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը պատասխանեց, որ այս տարի քաղաքապետի հանձնարարությամբ բյուջեում պլանավորվել են բոլոր թեքահարթակների կահավորում, ինչպես բազալտային հիմքով, այնպես էլ տեսալսողական խնդիրներ ունեցողների համար ազդանշանային համակարգերի տեղադրմամբ:

Իսկ այն թեքահարթակները, որոնք չեն համապատասխանում ստանդարտներին` բարձր են կառուցված, շտկվելու են:

Հարց հնչեց նաև «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի կողմից.

«Օպերայի սրճարանների քանդման նախագծի արդյունքում կանաչ տարածք լինելն արդյո՞ք մտել է կանաչապատման բյուջեի մեջ, և դրա գումա՞րն էլ է հաշված կանաչապատման չարաբաստիկ բյուջեի մեջ»:

Փոխքաղաքապետը պատասխանեց, թե այդ բյուջեն պլանավորված է եղել, և աշխատանքները կիրականացվեն նույն ծախսերի շրջանակներում արդեն կայացած գնումների արդյունքում: Հայկ Մարությանը, իր հերթին, նշեց.

«Կանաչապատման բյուջեն չի կարող լինել չարաբաստիկ, դա շատ բարի բան է, մեր քաղաքացիներից մեկն էր նկատել, ասում էր ամբողջ աշխարհում պետությունը վերցնում է կանաչ տարածքները, այստեղ փոքր-ինչ հակառակն է»:

Արձագանքելով նրան՝ Թեհմինա Վարդանյանը նշեց.

«Մենք կողմ ենք, և գովելի է կանաչապատումը, բայց կանաչապատման, կրկնում եմ, չարաբաստիկ բյուջեի մասով սպասելու եմ, որ տարվա վերջում ասեք՝ Դուք ճիշտ էիք, ես սխալվեցի»:

Ի պատասխան` Հայկ Մարությանն ասաց.

«Վստահեցնո´ւմ եմ, ինձ հետ հանգիստ կարող եք խոսել, ես Ձեզ դատի չեմ տալու, ինչ ուզում եք, ասե´ք»:

Ամենաթարմ